Երևան
HY
Անալիզներ
21-577

Ծառերի ալերգենների խառնուրդ № 2 (IgG)՝ հացենատերև թխկի, բարդի, հացենի, կաղնի, պեկան

Նկարագրություն

Ալերգիայի ամենատարածված տեսակը փոշեհատիկային ալերգիան է, որը որպես կանոն ունի սեզոնային բնույթ և համընկնում է այն բույսերի ծաղկման շրջանների հետ, որոնց փոշեհատիկների նկատմամբ առկա է սենսիբիլիզացիա։ Հացենատերև թխկին, բարդին, հացենին, կաղնին, պեկանը տարածված են միևնույն աշխարհագրական լայնությունում, ծաղկում են մոտավորապես միևնույն ժամանակ (ապրիլի վերջ – մայիսի վերջ) և շատ հաճախ առաջանում են խաչաձև ալերգիկ ռեակցիաներ այս ծառերի փոշեհատիկների նկատմամբ. սրանք են այն հիմնական պատճառները, որ այս ալերգենները հավաքված են մեկ պանելում։ Ալերգիան դրսևորվում է առատ արցունքահոսությամբ, քթի խոռոչից արտադրությամբ, հազվադեպ՝ մաշկային դրսևորումներով, հազվադեպ ծանր դեպքերում՝ շնչահեղձության նոպաներով, եղնջացանով, Կվինկեի այտուցով, ուժեղ քորով և բազմազան ցաներով ուղեկցվող սեզոնային փոշեհատիկային դերմատիտով։ Արյան մեջ սպեցիֆիկ IgG-ի որոշումն առաջին հերթին մատնանշում է, որ տեղի է ունենում պանելի մեկ կամ մի քանի ալերգենների մուտք օրգանիզմ. բացի այդ, համարվում է, որ արյան մեջ սպեցիֆիկ IgG-ի բարձր կոնցենտրացիան նպաստում է անհապաղ տիպի ալերգիկ ռեակցիաների դրսևորումների նվազմանը (որոնք միջնորդված են IgE-ով) և դանդաղեցված տիպի գերզգայունության ձևավորմանը։

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
7375 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ