Երևան
HY
Անալիզներ
21-579

Ծառերի ալերգենների խառնուրդ № 5 (IgG)՝ լաստենի, սովորական ընկուզենի, հացենի, սպիտակ ուռենի, բարդի

Նկարագրություն

Ալերգիայի ամենատարածված տեսակը ծաղկափոշու ալերգիան է, որը որպես կանոն ունի սեզոնային բնույթ և համընկնում է այն բույսերի ծաղկման շրջաններին, որոնց ծաղկափոշու նկատմամբ առկա է սենսիբիլիզացիա: Լաստենին, սովորական ընկուզենին, հացենին, սպիտակ ուռենին և բարդին տարածված են նույն աշխարհագրական լայնությունում, ծաղկում են մոտավորապես նույն ժամանակ (ապրիլ - մայիս), և շատ հաճախ առկա են խաչաձև ալերգիկ ռեակցիաներ այս ծառերի ծաղկափոշու նկատմամբ. սրանք են այն հիմնական պատճառները, որ այս ալերգենները հավաքված են մեկ պանելում: Ալերգիան դրսևորվում է առատ արցունքահոսությամբ, քթի խոռոչից արտադրությամբ, ավելի հազվադեպ՝ մաշկային դրսևորումներով, ծանր դեպքերում՝ շնչահեղձության նոպաներով, եղնջացանով, Կվինկեի այտուցով, ուժեղ քորով և բազմազան ցանավորմամբ ուղեկցվող սեզոնային ծաղկափոշային մաշկաբորբով: Արյան մեջ սպեցիֆիկ IgG-ի որոշումն առաջին հերթին ցույց է տալիս, որ տեղի է ունենում պանելի մեկ կամ մի քանի ալերգենների մուտք օրգանիզմ. բացի այդ, համարվում է, որ արյան մեջ սպեցիֆիկ IgG-ի բարձր կոնցենտրացիան նպաստում է IgE-ի կողմից միջնորդավորված անհապաղ տիպի ալերգիկ ռեակցիաների դրսևորումների նվազմանը և դանդաղեցված տիպի գերզգայունության ձևավորմանը:

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
7375 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ