Նկարագրություն
Ալերգիայի ամենատարածված տեսակը փոշեհատիկային ալերգիան է, որը որպես կանոն ունի սեզոնային բնույթ և համընկնում է այն բույսերի ծաղկման շրջանների հետ, որոնց փոշեհատիկների հանդեպ առկա է սենսիբիլիզացիա։ Համալիր սքրինինգային հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել սենսիբիլիզացիան մոլախոտերի փոշեհատիկների նկատմամբ՝ սովորական ամբրոզիա, սովորական օշինդր, եզան լեզու, սպիտակ թելուկ, օշնան: Ալերգիան դրսևորվում է առատ արցունքահոսությամբ, քթի խոռոչից արտադրությամբ, ավելի հազվադեպ՝ մաշկային դրսևորումներով, ծանր դեպքերում՝ շնչահեղձության նոպաներով, եղնջացանով, Կվինկեի այտուցով, ուժեղ քորով և բազմազան ցանավորմամբ ընթացող սեզոնային փոշեհատիկային մաշկաբորբով (դերմատիտով): Տվյալ հետազոտությունը թույլ է տալիս որոշել մարդու օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայությունը այս ալերգենների նկատմամբ: * Այն ալերգոլոգիական հետազոտությունների ներքո, որոնց անվանման մեջ առկա է «ալերգենների խառնուրդ» բառակապակցությունը, նկատի է առնվում համալիր սքրինինգային հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել սենսիբիլիզացիան (օրգանիզմի բարձր զգայունությունը) ալերգենների որոշակի խմբի նկատմամբ: Ընդ որում, տվյալ հետազոտության արդյունքը տրամադրվում է ալերգենների խառնուրդի համար ընդհանուր, այլ ոչ թե այդ խմբի մեջ մտնող յուրաքանչյուր կոնկրետ ալերգենի համար:
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ