Երևան
HY
Անալիզներ
21-580

Մոլախոտերի ալերգենների խառնուրդ № 1 (IgG)՝ սովորական ամբրոզիա, սովորական օշինդր, եզան լեզու, սպիտակ թելուկ, օշան/աղաբույս

Նկարագրություն

Ալերգիայի ամենատարածված տեսակը փոշեհատիկային ալերգիան է, որը սովորաբար ունի սեզոնային բնույթ և համընկնում է այն բույսերի ծաղկման շրջանների հետ, որոնց ծաղկափոշու նկատմամբ առկա է սենսիբիլիզացիա: Համալիր սքրինինգային հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել սենսիբիլիզացիան մոլախոտերի ծաղկափոշու նկատմամբ՝ սովորական ամբրոզիայի, սովորական օշինդրի, եզան լեզվի, սպիտակ թելուկի, օշանի/աղաբույսի: Ալերգիան դրսևորվում է առատ արցունքահոսությամբ, քթի խոռոչից արտադրությամբ, ավելի հազվադեպ՝ մաշկային դրսևորումներով, ծանր դեպքերում՝ շնչահեղձության նոպաներով, եղնջացանով, Քվինկեի այտուցով, ուժեղ քորով և բազմատեսակ ցաներով ուղեկցվող սեզոնային փոշեհատիկային դերմատիտով: Արյան մեջ սպեցիֆիկ IgG-ի որոշումն առաջին հերթին ցույց է տալիս, որ օրգանիզմ է մուտք գործում պանելի մեկ կամ մի քանի ալերգեն, բացի այդ համարվում է, որ արյան մեջ սպեցիֆիկ IgG-ի բարձր կոնցենտրացիան նպաստում է ալերգիկ ռեակցիաների անհապաղ տիպի դրսևորումների նվազմանը, որոնք միջնորդավորված են IgE-ով, և դանդաղեցված տիպի գերզգայունության ձևավորմանը: * Ալերգաբանական հետազոտությունների ներքո, որոնք իրենց անվանման մեջ պարունակում են «ալերգենների խառնուրդ» բառակապակցությունը, հասկացվում է համալիր սքրինինգային հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել սենսիբիլիզացիան (օրգանիզմի բարձր զգայունությունը) ալերգենների որոշակի խմբի նկատմամբ: Ընդ որում, տվյալ հետազոտության արդյունքը տրամադրվում է ըստ ընդհանուր մոլախոտերի ալերգենների խառնուրդի, այլ ոչ թե այդ խմբի մեջ մտնող յուրաքանչյուր կոնկրետ ալերգենի համար:

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
7375 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ