Երևան
HY
Անալիզներ
21-527

Կենդանիների ալերգենների խառնուրդ № 1 (IgE)՝ կատվի էպիթել, շան էպիթել, ձիու թեփ, կովի թեփ

Նկարագրություն

Պանելում ներկայացված բոլոր ալերգեններն ունեն արտահայտված սենսիբիլիզացնող ակտիվություն: Կատվի էպիթելը և շան թեփը հաճախ տնային փոշու բաղադրիչներն են և շատ հաճախ դառնում են ալերգիկ հիվանդությունների առաջացման կամ սրման պատճառ: Թեփը համարվում է կովի հիմնական (բրդի հետ մեկտեղ) ալերգեններից մեկը: Այն կարող է մտնել անասնաբուծական ֆերմաների, սպանդանոցների կամ կովի կաշվի վերամշակման ձեռնարկությունների աշխատակիցների տնային փոշու կազմի մեջ: Շատ ուժեղ ալերգեն է ձիու թեփը, որը սենսիբիլիզացված մարդկանց մոտ շփման դեպքում առաջացնում է շնչահեղձության ծանր նոպաներ: Դրանք կարող են դրսևորվել կրկես այցելելիս կամ ձիավարելիս: Այս հետազոտությունը թույլ է տալիս որոշել մարդու օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայությունը այս ալերգենների նկատմամբ և նշանակություն ունի բրոնխիալ ասթմայի, էկզեմայի, ատոպիկ դերմատիտի, ռեսպիրատոր ալերգոզների, ալերգիկ կոնյունկտիվիտի ախտորոշման համար: * Ալերգոլոգիական հետազոտությունների դեպքում, որոնց անվանման մեջ առկա է «ալերգենների խառնուրդ» բառակապակցությունը, նկատի է առնվում համալիր սքրինինգային հետազոտությունը, որը թույլ է տալիս հայտնաբերել սենսիբիլիզացիան (օրգանիզմի բարձր զգայունությունը) ալերգենների որոշակի խմբի նկատմամբ: Ընդ որում՝ տվյալ հետազոտության արդյունքը տրվում է ընդհանուր՝ ալերգենների խառնուրդի վերաբերյալ, այլ ոչ թե այդ խմբի մեջ մտնող յուրաքանչյուր կոնկրետ ալերգենի համար:

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
7375 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ