Նկարագրություն
Պանելում ներկայացված բոլոր ալերգեններն ունեն արտահայտված սենսիբիլիզացնող ակտիվություն: Ծովախոզուկը, նապաստակը, համսթերը, առնետը, մուկը կարող են բնակվել մարդու բնակարանում (տանը) որպես ընտանի կենդանիներ՝ դրանով իսկ հանդիսանալով ալերգիկ հիվանդությունների զարգացում կամ սրացում հրահրող ալերգենների աղբյուր: Մկների և առնետների որպես վնասատուների ներկայությունը նույնպես կարող է պատճառ դառնալ այնպիսի ալերգիկ պաթոլոգիաների զարգացման համար, ինչպիսիք են բրոնխիալ ասթման, էկզեման, ատոպիկ դերմատիտը, ռեսպիրատոր ալերգոզը, ալերգիկ կոնյունկտիվիտը: Տվյալ հետազոտությունը թույլ է տալիս որոշել մարդու օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայությունն այս ալերգենների նկատմամբ: * Այն ալերգոլոգիական հետազոտությունները, որոնց անվանման մեջ առկա է «ալերգենների խառնուրդ» բառակապակցությունը, ենթադրում են համալիր սքրինինգային հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել սենսիբիլիզացիան (օրգանիզմի բարձրացած զգայունությունը) ալերգենների որոշակի խմբի նկատմամբ: Ընդ որում, տվյալ հետազոտության արդյունքը տրվում է ընդհանուր՝ ըստ ալերգենների խառնուրդի, այլ ոչ թե այս խմբի մեջ մտնող յուրաքանչյուր կոնկրետ ալերգենի համար:
Կատարման ժամկետը
Մինչև 7 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ