Նկարագրություն
Խառնուրդում ներկայացված բոլոր ալերգեններն օժտված են արտահայտված սենսիբիլիզացնող ակտիվությամբ։ Կատվի և շան թեփը հաճախ տնային փոշու բաղադրիչ է և շատ հաճախ դառնում է ալերգիկ հիվանդությունների առաջացման կամ սրման պատճառ։ Թեփը համարվում է կովի հիմնական ալերգեններից մեկը (բրդի հետ մեկտեղ)։ Այն կարող է մտնել անասնաբուծական ֆերմաների, սպանդանոցների կամ կովի կաշվի վերամշակման ձեռնարկությունների աշխատակիցների տնային փոշու բաղադրության մեջ։ Շատ ուժեղ ալերգեն է ձիու թեփը, որը շփման դեպքում սենսիբիլիզացված անձանց մոտ առաջացնում է շնչահեղձության ծանր նոպաներ։ Դրանք կարող են դրսևորվել կրկես այցելելիս կամ ձիավարելիս։ Տվյալ հետազոտությունը թույլ է տալիս որոշել մարդու օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայությունն այս ալերգենների նկատմամբ և նշանակություն ունի բրոնխիալ ասթմայի, էկզեմայի, ատոպիկ դերմատիտի, ռեսպիրատոր ալերգոզների, ալերգիկ կոնյունկտիվիտի ախտորոշման համար։ * Ալերգոլոգիական հետազոտությունները, որոնք իրենց անվան մեջ պարունակում են «ալերգենների խառնուրդ» բառակապակցությունը, ենթադրում են համալիր սքրինինգային հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել սենսիբիլիզացիան (օրգանիզմի բարձր զգայունությունը) ալերգենների որոշակի խմբի նկատմամբ։ Ընդ որում, տվյալ հետազոտության արդյունքը տրվում է ընդհանուր՝ ըստ ալերգենների խառնուրդի, այլ ոչ թե այդ խմբի մեջ մտնող յուրաքանչյուր կոնկրետ ալերգենի։
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ