Երևան
HY
Անալիզներ
21-556

Ինհալացիոն ալերգենների խառնուրդ № 1 (IgE)՝ հավաք ոզնախոտ, սիզախոտ, ճապոնական մայրի, սովորական ամբրոզիա, սովորական օշինդր

Նկարագրություն

Ալերգիայի ամենատարածված տեսակը փոշեհատիկային ալերգիան է, որը, որպես կանոն, կրում է սեզոնային բնույթ և համընկնում է այն բույսերի ծաղկման շրջաններին, որոնց փոշեհատիկի նկատմամբ առկա է սենսիբիլիզացիա: Ալերգիան դրսևորվում է առատ արցունքահոսությամբ, քթի խոռոչի արտադրությամբ, ավելի հազվադեպ՝ մաշկային դրսևորումներով, ծանր դեպքերում՝ շնչահեղձության նոպաներով, եղնջացանով, Կվինկեի այտուցով, ուժեղ քորով և բազմազան ցանավորումներով ուղեկցվող սեզոնային փոշեհատիկային դերմատիտով: Այս հետազոտությունը թույլ է տալիս որոշել մարդու օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայությունը տվյալ ալերգենների նկատմամբ: * Ալերգոլոգիական հետազոտությունների ներքո, որոնց անվանման մեջ առկա է «ալերգենների խառնուրդ» բառակապակցությունը, ենթադրվում է համալիր սքրինինգային հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել սենսիբիլիզացիա (օրգանիզմի բարձր զգայունություն) ալերգենների որոշակի խմբի նկատմամբ։ Ընդ որում, տվյալ հետազոտության արդյունքը տրվում է ըստ ալերգենների խառնուրդի ընդհանուր ցուցանիշի, այլ ոչ թե այդ խմբի մեջ մտնող յուրաքանչյուր կոնկրետ ալերգենի վերաբերյալ։

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
7375 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ