Նկարագրություն
Ալերգիայի ամենատարածված տեսակը փոշեհատիկային ալերգիան է, որը որպես կանոն ունի սեզոնային բնույթ և համընկնում է այն բույսերի ծաղկման շրջաններին, որոնց փոշեհատիկների նկատմամբ առկա է սենսիբիլիզացիա։ Հավաքովի ոզնախոտը, սիզախոտը, սովորական ամբրոզիան և սովորական օշինդրը տարածված են նույն աշխարհագրական լայնությունում, ծաղկում են գրեթե նույն ժամանակ (մայիս – հուլիս), և շատ հաճախ արձանագրվում են խաչաձև ալերգիկ ռեակցիաներ այս խոտերի փոշեհատիկների նկատմամբ – ահա հիմնական պատճառները, թե ինչու են այս ալերգենները հավաքված մեկ վահանակում: Ալերգիան դրսևորվում է առատ արցունքահոսությամբ, քթի խոռոչից արտադրությամբ, ավելի հազվադեպ՝ մաշկային դրսևորումներով, ծանր դեպքերում՝ շնչահեղձության նոպաներով, եղնջացանով, Կվինկեի այտուցով, սեզոնային փոշեհատիկային դերմատիտով՝ ուժեղ քորով և տարատեսակ ցաներով։ Արյան մեջ սպեցիֆիկ IgG-ի որոշումը նախևառաջ ցույց է տալիս, որ տեղի է ունենում տվյալ ալերգենի մուտք օրգանիզմ, բացի այդ, համարվում է, որ արյան մեջ սպեցիֆիկ IgG-ի բարձր կոնցենտրացիան նպաստում է IgE-ով միջնորդավորված անհապաղ տիպի ալերգիկ ռեակցիաների դրսևորումների նվազմանը։
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ