Նկարագրություն
Ալերգիայի ամենատարածված տեսակը ծաղկափոշու ալերգիան է, որը, որպես կանոն, ունի սեզոնային բնույթ և համընկնում է այն բույսերի ծաղկման շրջաններին, որոնց ծաղկափոշու նկատմամբ առկա է սենսիբիլիզացիա: Ալերգիան դրսևորվում է առատ արցունքահոսությամբ, քթի խոռոչից արտադրությամբ, ավելի հազվադեպ՝ մաշկային դրսևորումներով, իսկ ծանր դեպքերում՝ շնչահեղձության նոպաներով, եղնջացանով, Կվինկեի այտուցով, սեզոնային ծաղկափոշային դերմատիտով, որն ուղեկցվում է ուժեղ քորով և բազմազան ցանով: Տվյալ հետազոտությունը թույլ է տալիս որոշել մարդու օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայությունը այս ալերգենների նկատմամբ: * Ալերգաբանական հետազոտությունները, որոնք իրենց անվանման մեջ պարունակում են «ալերգենների խառնուրդ» բառակապակցությունը, իրենցից ներկայացնում են համալիր սքրինինգային հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել սենսիբիլիզացիան (օրգանիզմի բարձր զգայունությունը) ալերգենների որոշակի խմբի նկատմամբ: Ընդ որում, տվյալ հետազոտության արդյունքը տրամադրվում է ընդհանուր՝ ըստ ալերգենների խառնուրդի, այլ ոչ թե այդ խմբում ներառված յուրաքանչյուր կոնկրետ ալերգենի վերաբերյալ:
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ