Նկարագրություն
Պանելում ներկայացված բոլոր ալերգենները օժտված են արտահայտված սենսիբիլիզացնող ակտիվությամբ: Տնային փոշու ալերգենները շատ բազմազան են իրենց կազմով: Դրանք ներառում են կենդանական, բուսական ծագման նյութեր, սնկերի, միջատների, բակտերիաների կենսագործունեության արգասիքներ: Տնային փոշու բաղկացուցիչ մաս կարող են լինել Dermatophagoides pteronyssinus, Dermatophagoides farinae ցեղի տզերը, շան թեփը, կատվի թեփը: Նաև տարածված ալերգիայի տեսակ է ծաղկափոշու ալերգիան, որը, որպես կանոն, ունի սեզոնային բնույթ և կապված է այն բույսերի ծաղկման շրջանների հետ, որոնց ծաղկափոշու նկատմամբ առկա է սենսիբիլիզացիա: Տվյալ հետազոտությունը թույլ է տալիս որոշել մարդու օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայությունը այս ալերգենների նկատմամբ՝ մարգագետնային սիզախոտ, Alternaria alternata (tenuis), ելունդավոր կեչի, սովորական օշինդր: Ալերգիկ ռեակցիայի դրսևորումներ, որպես կանոն, հանդիսանում են հազի նոպաները, շնչառության դժվարացումը և մշտական հարբուխը, հատկապես առավոտյան ժամերին: Այս հետազոտությունը թույլ է տալիս որոշել մարդու օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայությունը այս ալերգենների նկատմամբ և նշանակություն ունի բրոնխիալ ասթմայի, էկզեմայի, ատոպիկ դերմատիտի, ռեսպիրատոր ալերգոզների, ալերգիկ կոնյունկտիվիտի պատճառների ախտորոշման համար: * Ալերգոլոգիական հետազոտությունների ներքո, որոնք իրենց անվանման մեջ պարունակում են ""ալերգենների խառնուրդ"" բառակապակցությունը, հասկացվում է համալիր սքրինինգային հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել սենսիբիլիզացիան (օրգանիզմի բարձր զգայունությունը) ալերգենների որոշակի խմբի նկատմամբ: Ընդ որում, տվյալ հետազոտության արդյունքը տրվում է ընդհանուր առմամբ ալերգենների խառնուրդի, այլ ոչ թե այս խմբի մեջ մտնող յուրաքանչյուր կոնկրետ ալերգենի վերաբերյալ:
Կատարման ժամկետը
Մինչև 7 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ