Նկարագրություն
«Խառնուրդում ներկայացված բոլոր ալերգենները ունեն ընդգծված սենսիբիլիզացնող ակտիվություն։ Dermatophagoides pteronyssinus սեռի տզերը հանդիսանում են տնային փոշու հիմնական մասը։ Կատվի և շան էպիթելը (թեփը) նույնպես հաճախ տնային փոշու բաղադրիչ է և շատ հաճախ դառնում է ալերգիկ հիվանդությունների առաջացման կամ սրման պատճառ։ Ձիու թեփը ուժեղ ալերգեն է, որը սենսիբիլիզացված մարդկանց մոտ շփման ժամանակ առաջացնում է հեղձուկի ծանր նոպաներ։ Դրանք կարող են դրսևորվել կրկես այցելելիս կամ ձիավարության ժամանակ։ Նապաստակը կարող է բնակվել բնակարանում որպես ընտանի կենդանի՝ լինելով ալերգենների աղբյուր։ Այս հետազոտությունը թույլ է տալիս որոշել մարդու օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայությունը այս ալերգենների նկատմամբ և նշանակություն ունի բրոնխիալ ասթմայի, էկզեմայի, ատոպիկ դերմատիտի, ռեսպիրատոր ալերգոզների, ալերգիկ կոնյունկտիվիտի ախտորոշման համար։
* Ալերգոլոգիական հետազոտություններ, որոնց անվանման մեջ պարունակվում է «ալերգենների խառնուրդ» բառակապակցությունը, ենթադրում են համալիր սքրինինգային հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել սենսիբիլիզացիա (օրգանիզմի բարձր զգայունություն) ալերգենների որոշակի խմբի նկատմամբ։ Ընդ որում այս հետազոտության արդյունքը տրվում է ընդհանուր՝ ըստ ալերգենների խառնուրդի, այլ ոչ թե ըստ այս խմբի մեջ մտնող յուրաքանչյուր կոնկրետ ալերգենի։»
Կատարման ժամկետը
Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ