Երևան
HY
Անալիզներ
21-560

Ինհալացիոն ալերգենների խառնուրդ № 8 (IgE)՝ կատվի էպիթել, Dermatophagoides pteronyssinus, կեչի, շան թեփ, սովորական օշինդր, սիզախոտ, մշակովի տարեկան, բորբոսասունկ (Cladosporium herbarum)

Նկարագրություն

Պանելում ներկայացված բոլոր ալերգեններն ունեն արտահայտված սենսիբիլիզացնող ակտիվություն: Տնային փոշու ալերգենները շատ բազմազան են իրենց կազմով: Դրանք ներառում են կենդանական, բուսական ծագման նյութեր, սնկերի, միջատների, բակտերիաների կենսագործունեության արգասիքներ: Տնային փոշու բաղադրիչ կարող են լինել Dermatophagoides pteronyssinus, Dermatophagoides farinae ցեղի տզերը, բորբոսասունկը (Cladosporium herbarum), շան թեփը, կատվի էպիթելը: Ալերգիայի տարածված տեսակ է նաև փոշեհատիկային ալերգիան, որը, որպես կանոն, ունի սեզոնային բնույթ և համընկնում է այն բույսերի ծաղկման շրջանների հետ, որոնց փոշեհատիկի նկատմամբ առկա է սենսիբիլիզացիա: Այս հետազոտությունը թույլ է տալիս որոշել մարդու օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայությունը հետևյալ ալերգենների նկատմամբ՝ կեչի, սովորական օշինդր, սիզախոտ, մշակովի տարեկան: Ալերգիկ ռեակցիայի դրսևորումները, որպես կանոն, հազի նոպաներն են, շնչառության դժվարացումը և մշտական հարբուխը, հատկապես առավոտյան ժամերին: Այս հետազոտությունը թույլ է տալիս որոշել մարդու օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայությունը այս ալերգենների նկատմամբ և նշանակություն ունի բրոնխիալ ասթմայի, էկզեմայի, ատոպիկ դերմատիտի, ռեսպիրատոր ալերգոզների, ալերգիկ կոնյունկտիվիտի պատճառների ախտորոշման համար: * Ալերգոլոգիական հետազոտությունների ներքո, որոնց անվանման մեջ պարունակվում է ""ալերգենների խառնուրդ"" բառակապակցությունը, ենթադրվում է համալիր սքրինինգային հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել սենսիբիլիզացիան (օրգանիզմի բարձր զգայունությունը) ալերգենների որոշակի խմբի նկատմամբ: Ընդ որում, այս հետազոտության արդյունքը տրվում է ընդհանուր առմամբ ըստ ալերգենների խառնուրդի, այլ ոչ թե այդ խմբի մեջ մտնող յուրաքանչյուր կոնկրետ ալերգենի:

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
7375 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ