Նկարագրություն
Պանելում ներկայացված բոլոր ալերգեններն ունեն արտահայտված սենսիբիլիզացնող ակտիվություն: Տնային փոշու ալերգենները իրենց բաղադրությամբ շատ բազմազան են: Դրանք ներառում են կենդանական, բուսական ծագման նյութեր, սնկերի, միջատների, բակտերիաների կենսագործունեության արգասիքներ: Տնային փոշու հիմնական բաղկացուցիչ մասն են կազմում Dermatophagoides pteronyssinus ցեղի տզերը, կատվի էպիթելը, շան թեփը: Ալերգիայի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ նաև բույսերի փոշեհատիկը, որոնց ծաղկումը համընկել է հիվանդության դրսևորման կամ սրացման հետ: Կեչին, սովորական օշինդրը, սիզախոտը, մշակովի տարեկանը, Cladosporium herbarum-ը տարածված են նույն աշխարհագրական լայնությունում, ծաղկում են մոտավորապես նույն ժամանակ (մայիս-հուլիս): Ալերգիկ ռեակցիայի դրսևորումներն են, որպես կանոն՝ հազի նոպաները, շնչառության դժվարացումը և մշտական հարբուխը, հատկապես առավոտյան ժամերին: Արյան մեջ սպեցիֆիկ IgG-ների որոշումն առաջին հերթին ցույց է տալիս, որ տեղի է ունենում տվյալ ալերգենի մուտք օրգանիզմ, բացի այդ, համարվում է, որ արյան մեջ սպեցիֆիկ IgG-ի բարձր կոնցենտրացիան նպաստում է IgE-ով միջնորդավորված անհապաղ տիպի ալերգիկ ռեակցիաների դրսևորումների նվազմանը:
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր
Կենսանյութի տեսակ