Նկարագրություն
Պանելում ներկայացված բոլոր ալերգեններն օժտված են արտահայտված սենսիբիլիզացնող ակտիվությամբ։ Տնային փոշու ալերգեններն իրենց կազմով շատ բազմազան են։ Դրանք ներառում են կենդանական, բուսական ծագման նյութեր, սնկերի, միջատների, բակտերիաների կենսագործունեության արգասիքներ։ Տնային փոշու հիմնական բաղկացուցիչ մասն են կազմում Dermatophagoides pteronyssinus, Dermatophagoides farinae, Dermatophagoides microceras, Lepidoglyphus destructor, Tyrophagus putrescentiae, Glycyphagus domesticus, Euroglyphus maynei, Blomia tropicalis տեսակների տզերը։ Արյան մեջ սպեցիֆիկ IgG-ի որոշումն առաջին հերթին վկայում է այն մասին, որ օրգանիզմ են մուտք գործում պանելի մեկ կամ մի քանի ալերգեններ, բացի այդ, համարվում է, որ արյան մեջ սպեցիֆիկ IgG-ի բարձր կոնցենտրացիան նպաստում է անհապաղ տիպի ալերգիկ ռեակցիաների դրսևորումների նվազմանը, որոնք միջնորդավորված են IgE-ով, և դանդաղ տիպի գերզգայունության ձևավորմանը։
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ