Երևան
HY
Անալիզներ
21-541

Սննդային ալերգենների խառնուրդ № 1 (IgE)՝ գետնընկույզ, նուշ, պնդուկ, կոկոս, բրազիլական ընկույզ

Նկարագրություն

Ընկույզները՝ որպես սննդային ալերգիայի էտիոլոգիական գործոն, դասվում են բարձր ալերգիզացնող ակտիվության շարքին (առանց անհատական առանձնահատկությունները հաշվի առնելու)։ Գետնընկույզը, նուշը, պնդուկը, կոկոսը, բրազիլական ընկույզը շատ հաճախ օգտագործվում են հրուշակեղենի արտադրության մեջ, ուստի, եթե առկա է սենսիբիլիզացիա այս ալերգենների նկատմամբ, անհրաժեշտ է խուսափել նման սննդամթերքի օգտագործումից։ Որոշակի տեսակի ընկույզի նկատմամբ ալերգիայի դեպքում հաճախ դիտվում է խաչաձև ալերգիկ ռեակցիա նաև ընկույզների այլ տեսակների նկատմամբ։ Տվյալ հետազոտությունը թույլ է տալիս որոշել օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայությունը ներկայացված ալերգենների նկատմամբ և դրանով իսկ հայտնաբերել հնարավոր խաչաձև ալերգիկ ռեակցիաները պանելի ալերգենների նկատմամբ։ Ալերգիայի դրսևորումները կարող են լինել մարսողական համակարգի ֆունկցիայի խանգարումները (խեյլիտ, գաստրիտ, կոլիտ, գաստրոէնտերիտ), մաշկային դրսևորումները (ատոպիկ դերմատիտ, եղնջացան, Կվինկեի այտուց) և շնչառական համակարգի ֆունկցիայի խանգարումները (ալերգիկ ռինիտ, ասթմա)։ Ընկույզների նկատմամբ ալերգիկ ռեակցիան հաճախ կարող է ընթանալ բրոնխիալ ասթմայի ծանր նոպայի տեսքով։ * Ալերգոլոգիական հետազոտությունները, որոնց անվանման մեջ պարունակվում է «ալերգենների խառնուրդ» բառակապակցությունը, ենթադրում են համալիր սքրինինգային հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել սենսիբիլիզացիան (օրգանիզմի բարձր զգայունությունը) ալերգենների որոշակի խմբի նկատմամբ։ Ընդ որում, այս հետազոտության արդյունքը տրվում է ընդհանուր՝ ըստ ալերգենների խառնուրդի, այլ ոչ թե այդ խմբի մեջ մտնող յուրաքանչյուր կոնկրետ ալերգենի համար։

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
7375 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ