Երևան
HY
Անալիզներ
21-546

Սննդային ալերգենների խառնուրդ № 13 (IgE)՝ կանաչ ոլոռ, սպիտակ լոբի, գազար, կարտոֆիլ

Նկարագրություն

Կանաչ ոլոռը, սպիտակ լոբին և կարտոֆիլը որպես սննդային ալերգիայի էթիոլոգիական գործոն դասվում են միջին աստիճանի ալերգիզացնող ակտիվության շարքին, իսկ գազարը՝ բարձր (առանց անհատական առանձնահատկությունները հաշվի առնելու)։ Այս հետազոտությունը թույլ է տալիս որոշել օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայությունը ներկայացված ալերգենների նկատմամբ և դրանով իսկ հայտնաբերել հնարավոր խաչաձև ալերգիկ ռեակցիաները պանելի ալերգենների նկատմամբ։ Ալերգիայի դրսևորումներ կարող են լինել մարսողական համակարգի ֆունկցիայի խանգարումները (խեյլիտ, գաստրիտ, կոլիտ, գաստրոէնտերիտ), մաշկային դրսևորումները (ատոպիկ դերմատիտ, եղնջացան, Կվինկեի այտուց) և շնչառական համակարգի ֆունկցիայի խանգարումները (ալերգիկ ռինիտ, ասթմա)։ Ընկույզների նկատմամբ ալերգիկ ռեակցիան հաճախ կարող է ընթանալ բրոնխիալ ասթմայի ծանր նոպայի ձևով։ * Ալերգոլոգիական հետազոտությունների տակ, որոնց անվանման մեջ առկա է «ալերգենների խառնուրդ» բառակապակցությունը, նկատի է առնվում համալիր սքրինինգային հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել սենսիբիլիզացիան (օրգանիզմի բարձր զգայունությունը) որոշակի խմբի ալերգենների նկատմամբ։ Ընդ որում, այս հետազոտության արդյունքը տրամադրվում է ընդհանուր՝ ալերգենների խառնուրդի համար, այլ ոչ թե այդ խմբի մեջ մտնող յուրաքանչյուր կոնկրետ ալերգենի համար։

Կատարման ժամկետը

Մինչև 10 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
7375 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ