Նկարագրություն
Նարինջը, բանանը, խնձորը, դեղձը առաջացնում են սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (արդեն դրանք սննդի մեջ օգտագործելուց 1-3 օր հետո): Հատկապես լավ արտահայտված են ախտանիշները մեծահասակների մոտ, երեխաների մոտ առավել հաճախ նկատվում է տվյալ մթերքի նկատմամբ սննդային անտանելիության դանդաղ և թաքնված ընթացք: Տվյալ թեստն օգտագործվում է պանելի ալերգենների նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդամթերքների անտանելիությունը հանդիպում է ավելի հաճախ՝ համեմատած սննդային ալերգիայի հետ, և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով՝ սպեցիֆիկ G իմունոգլոբուլինների մասնակցությամբ (IgG-միջնորդավորված): Այս դեպքում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղ տիպի ալերգիա, ինչը ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները կզարգանան դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ ոչ հազվադեպ դրանք երկար ժամանակ կարող են ընդհանրապես չլինել: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ առաջընթաց ունեցող պաթոլոգիական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, երեխաների մոտ գերգրգռվածություն):
* Ալերգաբանական հետազոտությունները, որոնք իրենց անվանման մեջ պարունակում են «ալերգենների խառնուրդ» բառակապակցությունը, ենթադրում են համալիր սքրինինգային հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել զգայնացում (օրգանիզմի բարձր զգայունություն) ալերգենների որոշակի խմբի նկատմամբ: Ընդ որում, տվյալ հետազոտության արդյունքը տրվում է ալերգենների խառնուրդի վերաբերյալ ընդհանուր, այլ ոչ թե այդ խումբ մտնող յուրաքանչյուր կոնկրետ ալերգենի համար:
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ