Երևան
HY
Անալիզներ
21-590

Սննդային ալերգենների խառնուրդ № 24 (IgG)՝ պնդուկ, ծովախեցգետիններ, կիվի, բանան

Նկարագրություն

Պնդուկը, ծովախեցգետինները, կիվին, բանանը առաջացնում են սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (արդեն ուտելուց 1-3 օր հետո): Հատկապես լավ արտահայտված են ախտանիշները մեծահասակների մոտ, երեխաների մոտ առավել հաճախ դիտվում է տվյալ սննդի նկատմամբ սննդային անտանելիության դանդաղ և թաքնված ընթացք: Տվյալ թեստն օգտագործվում է փաթեթի ալերգենների նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդամթերքի անտանելիությունը հանդիպում է ավելի հաճախ՝ համեմատած սննդային ալերգիայի հետ, և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով՝ G դասի սպեցիֆիկ իմունոգլոբուլինների մասնակցությամբ (IgG-միջնորդավորված): Այս դեպքում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչը ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները կզարգանան դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ ոչ հազվադեպ դրանք ընդհանրապես կարող են բացակայել երկար ժամանակ: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ առաջադիմող ախտաբանական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ):

* «Ալերգենների խառնուրդ» բառակապակցությունը պարունակող ալերգոլոգիական հետազոտությունների ներքո ենթադրվում է համալիր սքրինինգային հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել զգայունացում (օրգանիզմի բարձր զգայունություն) ալերգենների որոշակի խմբի նկատմամբ: Ընդ որում, տվյալ հետազոտության արդյունքը տրվում է ընդհանուր՝ ալերգենների խառնուրդով, այլ ոչ թե այդ խումբ մտնող յուրաքանչյուր կոնկրետ ալերգենի համար:

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
7375 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ