Երևան
HY
Անալիզներ
21-549

Սննդային ալերգենների խառնուրդ № 25 (IgE)՝ քնջութի սերմեր, հացի խմորիչ, սխտոր, նեխուր

Նկարագրություն

Քնջութի սերմերը, հացի խմորիչը, սխտորը, նեխուրը որպես սննդային ալերգիայի էթիոլոգիական գործոն դասվում են բարձր ալերգիզացնող ակտիվության (առանց անհատական առանձնահատկությունները հաշվի առնելու): Տվյալ հետազոտությունը թույլ է տալիս որոշել օրգանիզմի սենսիբիլիզացիան ներկայացված ալերգենների նկատմամբ և դրանով իսկ հայտնաբերել հնարավոր խաչաձև ալերգիկ ռեակցիաները պանելի ալերգենների նկատմամբ: Ալերգիայի դրսևորումներ կարող են լինել մարսողական համակարգի գործառույթի խանգարումները (խեյլիտ, գաստրիտ, կոլիտ, գաստրոէնտերիտ), մաշկային դրսևորումները (ատոպիկ դերմատիտ, եղնջացան, Կվինկեի այտուց) և շնչառական համակարգի գործառույթի խանգարումները (ալերգիկ ռինիտ, ասթմա): Ընկույզի նկատմամբ ալերգիկ ռեակցիան հաճախ կարող է ընթանալ բրոնխիալ ասթմայի ծանր նոպայի ձևով: * Ալերգոլոգիական հետազոտությունների ներքո, որոնց անվանման մեջ առկա է «ալերգենների խառնուրդ» բառակապակցությունը, ենթադրվում է համալիր սքրինինգային հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել սենսիբիլիզացիան (օրգանիզմի բարձր զգայունությունը) ալերգենների որոշակի խմբի նկատմամբ: Ընդ որում, տվյալ հետազոտության արդյունքը տրամադրվում է ալերգենների խառնուրդի համար ընդհանուր, այլ ոչ թե այդ խմբի մեջ մտնող յուրաքանչյուր կոնկրետ ալերգենի համար:

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
7375 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ