Երևան
HY
Անալիզներ
21-591

Սննդային ալերգենների խառնուրդ № 25 (IgG)՝ քնջութի սերմեր, հացի խմորիչ, սխտոր, նեխուր

Նկարագրություն

Քնջութի սերմերը, հացի խմորիչը, սխտորը, նեխուրը առաջացնում են սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (արդեն 1-3 օր հետո դրանք սննդի մեջ օգտագործելուց)։ Հատկապես լավ արտահայտված են ախտանիշները մեծահասակների մոտ, երեխաների մոտ ամենից հաճախ նկատվում է տվյալ սննդամթերքի նկատմամբ սննդային անտանելիության դանդաղ և թաքնված ընթացք։ Տվյալ թեստն օգտագործվում է պանելի ալերգենների նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար։ Սննդամթերքի անտանելիությունն ավելի հաճախ է հանդիպում սննդային ալերգիայի համեմատությամբ և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով՝ սպեցիֆիկ G իմունոգլոբուլինների մասնակցությամբ (IgG-միջնորդավորված)։ Այս դեպքում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչը ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները կզարգանան դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ ոչ հազվադեպ դրանք երկար ժամանակ կարող են ընդհանրապես չլինել։ Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ առաջընթացող ախտաբանական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ)։

* Ալերգոլոգիական հետազոտությունների ներքո, որոնք իրենց անվանման մեջ պարունակում են «ալերգենների խառնուրդ» բառակապակցությունը, ենթադրվում է համալիր սքրինինգային հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել սենսիբիլիզացիան (օրգանիզմի գերզգայունությունը) ալերգենների որոշակի խմբի նկատմամբ։ Ընդ որում, տվյալ հետազոտության արդյունքը տրվում է ալերգենների խառնուրդի ընդհանուր, և ոչ թե այդ խմբում մտնող յուրաքանչյուր կոնկրետ ալերգենի վերաբերյալ։

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
7375 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ