Նկարագրություն
Ձվի սպիտակուցը, կաթը, գետնընկույզը, մանանեխը առաջացնում են սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (արդեն դրանք սննդի մեջ օգտագործելուց 1-3 օր հետո)։ Ախտանիշները հատկապես լավ արտահայտված են մեծահասակների մոտ, երեխաների մոտ առավել հաճախ դիտվում է տվյալ մթերքի նկատմամբ սննդային անտանելիության դանդաղ և թաքնված ընթացք։ Տվյալ թեստն օգտագործվում է փաթեթի ալերգենների նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար։ Սննդամթերքների նկատմամբ անտանելիությունը հանդիպում է ավելի հաճախ՝ համեմատած սննդային ալերգիայի հետ, և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով՝ սպեցիֆիկ G դասի իմունոգլոբուլինների (IgG-կախված) մասնակցությամբ։ Ընդ որում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ ուշացած տիպի ալերգիա, ինչը ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները կզարգանան դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ ոչ հազվադեպ դրանք երկար ժամանակ ընդհանրապես կարող են բացակայել։ Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ զարգացող ախտաբանական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ)։
* Ալերգոլոգիական հետազոտությունների ներքո, որոնք իրենց անվանման մեջ պարունակում են «ալերգենների խառնուրդ» բառակապակցությունը, ենթադրվում է համալիր սքրինինգային հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել ալերգենների որոշակի խմբի նկատմամբ սենսիբիլիզացիա (օրգանիզմի գերզգայունություն)։ Ընդ որում տվյալ հետազոտության արդյունքը տրվում է ընդհանուր՝ ալերգենների խառնուրդի վերաբերյալ, և ոչ թե այդ խումբ մտնող յուրաքանչյուր կոնկրետ ալերգենի վերաբերյալ։
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ