Նկարագրություն
Ցորենի ալյուրը, վարսակի ալյուրը, եգիպտացորենի ալյուրը, քնջութի սերմերը, հնդկացորենի ալյուրը առաջացնում են սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (դրանք սննդի մեջ օգտագործելուց արդեն 1-3 օր անց)։ Հատկապես լավ են դրսևորվում ախտանիշները մեծահասակների մոտ, երեխաների մոտ առավել հաճախ դիտվում է տվյալ մթերքի նկատմամբ սննդային անտանելիության դանդաղ և թաքնված ընթացք։ Տվյալ թեստը օգտագործվում է պանելի ալերգենների նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդամթերքի անտանելիությունը հանդիպում է ավելի հաճախ՝ սննդային ալերգիայի համեմատ և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով՝ սպեցիֆիկ իմունոգլոբուլին G-ի (IgG-միջնորդավորված) մասնակցությամբ։ Ընդ որում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները կզարգանան դանդաղ (մինչև մի քանի օր), և ոչ հազվադեպ, դրանք ընդհանրապես կարող են երկար ժամանակ բացակայել։ Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ պրոգրեսիվող ախտաբանական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ)։ * Ալերգոլոգիական հետազոտությունների ներքո, որոնք իրենց անվան մեջ պարունակում են «ալերգենների խառնուրդ» բառակապակցությունը, հասկացվում է համալիր սքրինինգային հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել սենսիբիլիզացիան (օրգանիզմի բարձր զգայունությունը) ալերգենների որոշակի խմբի նկատմամբ։ Ընդ որում, տվյալ հետազոտության արդյունքը տրամադրվում է ընդհանուր՝ ըստ ալերգենների խառնուրդի, այլ ոչ թե այդ խմբի մեջ մտնող յուրաքանչյուր կոնկրետ ալերգենի առանձին։
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ