Երևան
HY
Անալիզներ
21-595

Սննդային ալերգենների խառնուրդ № 50 (IgG)՝ կիվի, մանգո, բանան, արքայախնձոր

Նկարագրություն

Կիվին, մանգոն, բանանը, արքայախնձորը առաջացնում են սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (արդեն դրանց օգտագործումից 1-3 օր անց)։ Հատկապես լավ արտահայտված են ախտանիշները մեծահասակների մոտ, երեխաների մոտ առավել հաճախ դիտվում է տվյալ արտադրանքի նկատմամբ սննդային անտանելիության դանդաղ և թաքնված ընթացք։ Տվյալ թեստն օգտագործվում է պանելի ալերգենների նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար։ Սննդամթերքի անտանելիությունը հանդիպում է ավելի հաճախ՝ համեմատած սննդային ալերգիայի հետ, և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով՝ G դասի սպեցիֆիկ իմունոգլոբուլինների (IgG-միջնորդավորված) մասնակցությամբ։ Ընդ որում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղ տիպի ալերգիա, ինչը ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները կզարգանան դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ ոչ հազվադեպ՝ դրանք երկար ժամանակ կարող են ընդհանրապես բացակայել։ Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ առաջընթաց ունեցող ախտաբանական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերդրդռվածություն երեխաների մոտ)։

* Ալերգոլոգիական հետազոտություններում, որոնք իրենց անվանման մեջ պարունակում են «ալերգենների խառնուրդ» բառակապակցությունը, հասկացվում է համալիր սքրինինգային հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել զգայունացում (օրգանիզմի բարձր զգայունություն) ալերգենների որոշակի խմբի նկատմամբ։ Ընդ որում տվյալ հետազոտության արդյունքը տրվում է ընդհանուր՝ ալերգենների խառնուրդի համար, և ոչ թե այս խումբ մտնող յուրաքանչյուր կոնկրետ ալերգենի համար։

Կատարման ժամկետը

Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
7375 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ