Երևան
HY
Անալիզներ
21-596

Սննդային ալերգենների խառնուրդ № 51 (IgG)՝ լոլիկ, կարտոֆիլ, գազար, սխտոր, մանանեխ

Նկարագրություն

Լոլիկը, կարտոֆիլը, գազարը, սխտորը, մանանեխը առաջացնում են սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (արդեն 1-3 օր անց դրանք սննդակարգում օգտագործելուց հետո)։ Հատկապես լավ արտահայտված են ախտանիշները մեծահասակների մոտ, երեխաների մոտ առավել հաճախ դիտվում է տվյալ սննդամթերքի նկատմամբ սննդային անտանելիության դանդաղ և թաքնված ընթացք։ Տվյալ թեստն օգտագործվում է պանելի ալերգենների նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար։ Սննդամթերքների անտանելիությունն ավելի հաճախ է հանդիպում սննդային ալերգիայի համեմատությամբ և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով՝ G դասի սպեցիֆիկ իմունոգլոբուլինների մասնակցությամբ (IgG-միջնորդավորված)։ Այս դեպքում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղ տիպի ալերգիա, ինչը ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները զարգանալու են դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ ոչ հազվադեպ՝ դրանք ընդհանրապես կարող են բացակայել երկար ժամանակ։ Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ առաջընթաց ունեցող պաթոլոգիական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, երեխաների մոտ գերգրգռվածություն)։

* Ալերգոլոգիական հետազոտությունների տակ, որոնք իրենց անվանման մեջ պարունակում են «ալերգենների խառնուրդ» բառակապակցությունը, ենթադրվում է համալիր սքրինինգային հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել զգայունացում (օրգանիզմի գերզգայունություն) ալերգենների որոշակի խմբի նկատմամբ։ Ընդ որում, տվյալ հետազոտության արդյունքը տրվում է ընդհանուր՝ ալերգենների խառնուրդի վերաբերյալ, և ոչ թե այդ խումբ մտնող յուրաքանչյուր կոնկրետ ալերգենի վերաբերյալ։

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
7375 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ