Նկարագրություն
Բրինձը, քնջութի սերմերը, ցորենի ալյուրը, հնդկացորենի ալյուրը, սոյան ուժեղ ալերգեններ են։ Տվյալ հետազոտությունը թույլ է տալիս որոշել օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայությունը ներկայացված ալերգենների նկատմամբ և դրանով իսկ հայտնաբերել հնարավոր խաչաձև ալերգիկ ռեակցիաները պանելի ալերգենների նկատմամբ։ Ալերգիայի դրսևորումներ կարող են լինել մարսողական համակարգի ֆունկցիայի խանգարումները (խեյլիտ, գաստրիտ, կոլիտ, գաստրոէնտերիտ), մաշկային դրսևորումները (ատոպիկ դերմատիտ, եղնջացան, Կվինկեի այտուց) և շնչառական համակարգի ֆունկցիայի խանգարումները (ալերգիկ ռինիտ, ասթմա): Ալերգիկ ռեակցիան ընկույզների նկատմամբ հաճախ կարող է ընթանալ բրոնխիալ ասթմայի ծանր նոպայի ձևով: * Ալերգոլոգիական հետազոտությունների ներքո, որոնք իրենց անվանման մեջ պարունակում են «ալերգենների խառնուրդ» բառակապակցությունը, հասկացվում է համալիր սքրինինգային հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել սենսիբիլիզացիան (օրգանիզմի բարձր զգայունությունը) ալերգենների որոշակի խմբի նկատմամբ: Այս դեպքում տվյալ հետազոտության արդյունքը տրվում է ընդհանուր՝ ըստ ալերգենների խառնուրդի, այլ ոչ թե այդ խմբի մեջ մտնող յուրաքանչյուր կոնկրետ ալերգենի համար:
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ