Երևան
HY
Անալիզներ
21-586

Սննդային ալերգենների խառնուրդ № 6 (IgG)՝ բրինձ, քնջութի սերմեր, ցորենի ալյուր, հնդկացորենի ալյուր, սոյա

Նկարագրություն

Բրինձը, քնջութի սերմերը, ցորենի ալյուրը, հնդկացորենի ալյուրը, սոյան առաջացնում են սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (դրանք սննդում օգտագործելուց արդեն 1-3 օր անց): Ախտանիշները հատկապես լավ են արտահայտված մեծահասակների մոտ, երեխաների մոտ առավել հաճախ դիտվում է տվյալ մթերքի նկատմամբ սննդային անտանելիության դանդաղ և թաքնված ընթացք: Այս թեստն օգտագործվում է պանելի ալերգենների նկատմամբ սննդային անտանելիությունն ախտորոշելու համար: Սննդամթերքի անտանելիությունն ավելի հաճախ է հանդիպում սննդային ալերգիայի համեմատ և ընթանում է ալերգիկ ռեակցիաների տիպով՝ սպեցիֆիկ G իմունոգլոբուլինների մասնակցությամբ (IgG-միջնորդավորված): Ընդ որում զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները զարգանալու են դանդաղ (մինչև մի քանի օր) և հաճախ կարող են ընդհանրապես բացակայել տևական ժամանակ: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ պրոգրեսիվող պաթոլոգիական պրոցեսները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ): * Ալերգոլոգիական հետազոտությունների ներքո, որոնք իրենց անվանման մեջ պարունակում են «ալերգենների խառնուրդ» բառակապակցությունը, հասկացվում է համալիր սքրինինգային հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել սենսիբիլիզացիան (օրգանիզմի բարձր զգայունությունը) ալերգենների որոշակի խմբի նկատմամբ: Ընդ որում, տվյալ հետազոտության արդյունքը տրամադրվում է ընդհանուր առմամբ՝ ըստ ալերգենների խառնուրդի, այլ ոչ թե այդ խմբի մեջ մտնող յուրաքանչյուր կոնկրետ ալերգենի համար:

Կատարման ժամկետը

Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
7375 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ