Նկարագրություն
Ձվի սպիտակուցը, բրինձը, կովի կաթը, գետնընկույզը, ցորենի ալյուրը, սոյան առաջացնում են սննդային անտանելիության ախտանիշների արագ զարգացում (դրանք սննդի մեջ օգտագործելուց արդեն 1-3 օր անց): Ախտանիշները հատկապես լավ են արտահայտված մեծահասակների մոտ, երեխաների մոտ առավել հաճախ նկատվում է տվյալ մթերքների նկատմամբ սննդային անտանելիության դանդաղ և թաքնված ընթացք: Այս թեստը օգտագործվում է պանելի ալերգենների նկատմամբ սննդային անտանելիության ախտորոշման համար: Սննդային անտանելիությունն ավելի հաճախ է հանդիպում սննդային ալերգիայի համեմատ, և ընթանում է յուրահատուկ G իմունոգլոբուլինների մասնակցությամբ ալերգիկ ռեակցիաների տիպով (IgG-միջնորդավորված): Ընդ որում, զարգանում է թաքնված սննդային ալերգիա՝ դանդաղեցված տիպի ալերգիա, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ հիվանդության արտաքին կլինիկական դրսևորումները կարող են զարգանալ դանդաղ (մինչև մի քանի օր), իսկ հաճախ դրանք ընդհանրապես կարող են բացակայել տևական ժամանակ: Օրգանիզմի օրգաններում և հյուսվածքներում դանդաղ զարգացող ախտաբանական գործընթացները հաճախ կարող են հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի, շնչառական, նյարդային համակարգերի, մաշկի խրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ հոգեկան ոլորտի վրա (դեպրեսիաներ, գերգրգռվածություն երեխաների մոտ): * Ալերգոլոգիական հետազոտությունների ներքո, որոնք իրենց անվանման մեջ պարունակում են «ալերգենների խառնուրդ» բառակապակցությունը, հասկացվում է համալիր սքրինինգային հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել սենսիբիլիզացիան (օրգանիզմի գերզգայունությունը) ալերգենների որոշակի խմբի նկատմամբ: Ընդ որում, տվյալ հետազոտության արդյունքը տրվում է ալերգենների խառնուրդի համար որպես ընդհանուր, այլ ոչ թե այդ խմբի մեջ մտնող յուրաքանչյուր կոնկրետ ալերգենի համար:
Կատարման ժամկետը
Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ