Նկարագրություն
Ցորենի ալյուրը, վարսակի ալյուրը, եգիպտացորենի ալյուրը, քունջութի սերմերը և հնդկաձավարի ալյուրը ուժեղ ալերգեններ են: Այս հետազոտությունը թույլ է տալիս որոշել օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայությունը ներկայացված ալերգենների նկատմամբ և դրանով իսկ հայտնաբերել հնարավոր խաչաձև ալերգիկ ռեակցիաները պանելի ալերգենների նկատմամբ: Ալերգիայի դրսևորումներ կարող են լինել մարսողական համակարգի գործառույթի խանգարումները (խեյլիտ, գաստրիտ, կոլիտ, գաստրոէնտերիտ), մաշկային դրսևորումները (ատոպիկ դերմատիտ, եղնջացան, Կվինկեի այտուց) և շնչառական համակարգի գործառույթի խանգարումները (ալերգիկ ռինիտ, ասթմա): Ընկույզների նկատմամբ ալերգիկ ռեակցիան հաճախ կարող է ընթանալ բրոնխիալ ասթմայի ծանր նոպայի տեսքով: * Ալերգոլոգիական հետազոտությունները, որոնց անվանման մեջ առկա է «ալերգենների խառնուրդ» բառակապակցությունը, ենթադրում են համալիր սքրինինգային հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել սենսիբիլիզացիան (օրգանիզմի բարձր զգայունությունը) ալերգենների որոշակի խմբի նկատմամբ: Ընդ որում՝ տվյալ հետազոտության արդյունքը տրամադրվում է ալերգենների խառնուրդի համար ընդհանուր առմամբ, այլ ոչ թե այդ խմբի մեջ մտնող յուրաքանչյուր կոնկրետ ալերգենի համար:
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ