Նկարագրություն
Պանելում ներկայացված բոլոր ալերգեններն ունեն արտահայտված սենսիբիլիզացնող ակտիվություն։ Ձիու թեփը, կովի թեփը, բադի փետուրը, հավի փետուրը համարվում են այս կենդանիների հիմնական և շատ ուժեղ ալերգեններ։ Դրանք կարող են մտնել անասնաբուծական ֆերմաների, սպանդանոցների կամ թռչնաֆաբրիկաների աշխատակիցների տնային փոշու կազմի մեջ։ Այս հետազոտությունը թույլ է տալիս որոշել մարդու օրգանիզմի սենսիբիլիզացիայի առկայությունն այս ալերգենների նկատմամբ և կարևոր է բրոնխիալ ասթմայի, էկզեմայի, ատոպիկ դերմատիտի, ռեսպիրատոր ալերգոզների, ալերգիկ կոնյունկտիվիտի ախտորոշման համար։ * Ալերգաբանական հետազոտությունները, որոնց անվանման մեջ առկա է «ալերգենների խառնուրդ» բառակապակցությունը, ենթադրում են համալիր սքրինինգային հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել սենսիբիլիզացիան (օրգանիզմի բարձր զգայունությունը) ալերգենների որոշակի խմբի նկատմամբ։ Ընդ որում, այս հետազոտության արդյունքը տրամադրվում է ընդհանուր գումարային տեսքով՝ ըստ ալերգենների խառնուրդի, այլ ոչ թե այդ խմբի մեջ մտնող յուրաքանչյուր կոնկրետ ալերգենի վերաբերյալ։
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ