Նկարագրություն
Հիպոֆիզի առաջային բլթի հորմոն, որի հիմնական կենսաբանական ազդեցություններն են հյուսվածքների աճի, ածխաջրերի և սպիտակուցների փոխանակության, հանքային փոխանակության, ամինաթթուների սինթեզի խթանումը։ Սոմատոտրոպինով պայմանավորված հիվանդություններին են դասվում հսկայանությունը և թզուկությունը, որոնք ձևավորվում են երեխաների մոտ ակտիվ աճի ժամանակաշրջանում։ Մեծահասակների մոտ հորմոնի բարձր արտադրությունը հանգեցնում է ակրոմեգալիայի զարգացման։ Արյան մեջ հորմոնի մակարդակի հետազոտությունն օգտագործվում է հիպոֆիզի հիվանդությունների ախտորոշման համար։
Հետազոտությունը խորհուրդ է տրվում հանձնել առավոտյան ժամերին։ Առավել ինֆորմատիվ արդյունքներ ստանալու համար ձեր բուժող բժշկի մոտ ճշտեք հետազոտության հանձնման առավել օպտիմալ ժամանակը։
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ