Նկարագրություն
Լաբորատոր սքրինինգ առողջական վիճակի գնահատման, սովորական ֆիզիկական ակտիվության փոփոխության կամ ինտենսիվ մարզումների ժամանակ պոտենցիալ ռիսկի գործոնների հայտնաբերման համար։ Համալիր հետազոտությունը թույլ կտա հայտնաբերել անախտանիշ ընթացող հիվանդությունները, մետաբոլիկ դիսբալանսը կամ վիտամինների և միկրոտարրերի թաքնված պակասորդները, որոնք կարող են ազդել ընդհանուր ինքնազգացողության և սպորտային արդյունքների վրա, որոշել թույլատրելի ծանրաբեռնվածության սահմանները և պարապմունքներից հետո վերականգնման արագությունը։ Լաբորատոր հետազոտության արդյունքները կօգնեն ընտրել ֆիզիկական ծանրաբեռնվածության օպտիմալ մակարդակը, մշակել մարզումների անհատական և արդյունավետ ծրագիր՝ հաշվի առնելով առողջության ընթացիկ վիճակը, թույլատրելի ծանրաբեռնվածությունները, սահմանափակումները և հակացուցումները։ Խորհուրդ է տրվում՝ նրանց, ովքեր սկսում են մարզվել առաջին անգամ կամ տևական ընդմիջումից հետո՝ առողջական հնարավոր ռիսկերը բացառելու նպատակով, մարզիկներին և ակտիվ կենսակերպ վարող մարդկանց, ովքեր ցանկանում են բարձրացնել իրենց դիմացկունությունը և բարելավել արդյունքները։ Սքրինինգը կօգնի՝ ընտրել օպտիմալ ֆիզիկական ծանրաբեռնվածություն՝ կախված առողջական վիճակից, արագ հասնել նպատակին (ընդհանուր տոնուս, քաշի նվազեցում, մկանային զանգվածի ավելացում) և ստանալ առավելագույն արդյունք մարզումներից, գնահատել ֆիզիկական ծանրաբեռնվածության ադեկվատությունը և ադապտացման մակարդակը, հատկապես ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում, հայտնաբերել մարզումների արդյունավետության կամ մոտիվացիայի նվազման հիմնական պատճառները, գնահատել սնվելու հավասարակշռվածությունը (սպիտակուցի և հիմնական միներալների բավարարությունը)։
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ