Երևան
HY
Համալիր
40-275

ՍտեատոՍքրին

Նկարագրություն

ՍտեատոՍքրին Սքրինինգային հաշվարկային ալգորիթմ՝ լյարդի հյուսվածքում ստեատոզի և ֆիբրոզի հայտնաբերման համար։ Թեստը բաղկացած է տասը լաբորատոր ցուցանիշներից, որոնց արդյունքներով հաշվարկվում է ֆիբրոզի և ստեատոզի մակարդակի ինտեգրալ ցուցանիշը։ ՍտեատոՍքրինի արդյունքները թույլ են տալիս կասկածել որոշակի փուլում ախտաբանական գործընթացի առկայությունը։ Հետազոտության արդյունքը ցույց չի տալիս նեկրոբորբոքային պրոցեսի արտահայտվածությունը, ֆիբրոզի փուլը ըստ METAVIR սանդղակի, պատկերացում չի տալիս հայտնաբերված ախտաբանական փոփոխությունների էթիոլոգիայի մասին, ուստի, թեստի բացասական արդյունքներ ստանալիս, խորհուրդ է տրվում ավելի մանրամասն հետազոտություն ՖիբրոՄաքս կամ Ֆիբրո/ԱկտիԹեստ ալգորիթմներով։ ՍտեատոՍքրինը լյարդի բիոպսիայի լավ այլընտրանք է լյարդի հյուսվածքի ստեատոզի և ֆիբրոզի զարգացման ռիսկի գործոններ ունեցող պացիենտների մոտ՝ ավելորդ քաշի, հիպերտոնիկ հիվանդության, հիպերտրիգլիցերիդեմիայի, մետաբոլիկ համախտանիշի, հիպերխոլեստերինեմիայի, լյարդի ալկոհոլային և ոչ ալկոհոլային (տոքսիկ) ախտահարման դեպքում։ Թեստը կարող է օգտագործվել որպես առաջնային հետազոտություն խրոնիկ վիրուսային հեպատիտներ ունեցող պացիենտների մոտ ֆիբրոզի և ստեատոզի հայտնաբերման համար։ Հաշվարկման ալգորիթմը մշակվել է Ֆրանսիայում և հաստատվել է ավելի քան 40 անկախ միջազգային հետազոտություններում՝ հազարավոր պացիենտների մասնակցությամբ։ Մեթոդը հավանության է արժանացել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների առողջապահության համակարգերի կողմից։ Ֆիբրո/ԱկտիԹեստի կիրառման արդյունավետությունը որպես լյարդի բիոպսիայի այլընտրանք ապացուցված է կլինիկական իրավիճակների ճնշող մեծամասնությունում։ Ցուցումներ նշանակման համար՝ - ստեատոզ - ալկոհոլային ստեատոհեպատիտ - ավելորդ քաշ - շաքարային դիաբետ - հիպերտոնիկ հիվանդություն - մետաբոլիկ համախտանիշ - հիպերխոլեստերինեմիա և հիպերտրիգլիցերիդեմիա - խրոնիկ B հեպատիտ - խրոնիկ C հեպատիտ Հետազոտությունն ունի որոշակի սահմանափակումներ (այդ պատճառով մինչև հետազոտություն անցնելը խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ)՝ 1. Թեստը չի իրականացվում 18 տարեկանից ցածր և փոխպատվաստված լյարդով պացիենտների մոտ 2. Հետազոտության արդյունքների վրա կարող են ազդել հետևյալ գործոնները (հետազոտությունը ունի սահմանափակ կիրառություն կամ չի կիրառվում դրանց առկայության դեպքում)՝ - A, B տիպի վիրուսներով կամ Էպշտեյն-Բարի վիրուսով հարուցված սուր հեպատիտի առկայություն - ավտոիմունային բնույթի կամ դեղորայքային սուր հեպատիտի առկայություն - Ժիլբերի համախտանիշ՝ բարձր հիպերբիլիռուբինեմիայով - պրոտեազների ինհիբիտորների ընդունում (Ինդինավիր, Ատազանավիր, Ռիտոնավիր) - ազաթիոպրինի և ռիբավիրինի ընդունում - խրոնիկ հեմոլիզի առկայություն (օրինակ՝ սրտի փականի պրոթեզով պացիենտների մոտ) - լեղաքարային հիվանդություն սուր խոլեստազով - հեպատոնեկրոզ - շնչառական համակարգի կամ երիկամների սուր ինֆեկցիոն հիվանդության առկայություն - ստացված շիճուկում լիպեմիայի և/կամ հեմոլիզի առկայության դեպքում (հետազոտությունը չի իրականացվում) 3. Հետազոտության արդյունքները պետք է մեկնաբանել զգուշությամբ այն դեպքում, երբ դիտվում է լաբորատոր ցուցանիշներից մեկի մեկուսացված բարձրացում/իջեցում (կլինիկական իրավիճակի հետ չհամապատասխանող), մասնավորապես՝ - հապտոգլոբինը 0,12 գ/լ-ից ցածր է կամ 3,2 գ/լ-ից բարձր - տրանսամինազները 622 ՄՄ/լ-ից բարձր են - բիլիռուբինը 30 մկմոլ/լ-ից բարձր է - ԳԳՏ-ն 50 ՄՄ/լ-ից ցածր է - ալֆա-2-մակրոգլոբուլինը 5,0 գ/լ-ից բարձր է։

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
46560 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ