Նկարագրություն
Ազատ վիճակում շիճուկում պարունակվում են փոքր քանակությամբ։ Որպես ռեագեն հակամարմիններ՝ հայտնաբերվում են բազոֆիլների և պարարտ բջիջների թաղանթների վրա։ Մասնակցում են ալերգիկ և անաֆիլակտիկ ռեակցիաներին, ինչպես նաև հակահելմինթային իմունիտետին։ Շիճուկում IgE-ի պարունակության որոշումը լայնորեն օգտագործվում է ատոպիկ ալերգիկ հիվանդությունների ախտորոշման համար և ունի կարևոր կանխատեսիչ նշանակություն։
Մակարդակի բարձրացում նկատվում է՝ ատոպիկ ալերգիկ հիվանդությունների (ալերգիկ ռինիտ, ատոպիկ դերմատիտ, ատոպիկ բրոնխիալ ասթմա, դեղորայքային և սննդային ալերգիա), անաֆիլակտիկ հիվանդությունների (եղնջացան, համակարգային անաֆիլաքսիա), մակաբուծային ինվազիաների (ասկարիդոզ, տոքսոպլազմոզ, տրիխինելյոզ, էխինոկոկոզ, նեմատոդոզ), իմունային հիվանդությունների (թիմուսի ապլազիա, IgE-միելոմա) ժամանակ։
Նվազումը հնարավոր է՝ ժառանգական կամ ձեռքբերովի հիպոգամմագլոբուլինեմիայի, ատաքսիայի, տելեանգիէկտազիայի ժամանակ։
Հետազոտության նշանակման ցուցումները՝
1. Ալերգիկ հիվանդությունների ախտորոշում և մոնթորինգ
2. Անաֆիլակտիկ հիվանդությունների ախտորոշում և մոնթտորինգ
3. Հելմինթոզների ախտորոշում և տարբերակիչ ախտորոշում
4. Որոշ իմունային հիվանդությունների ախտորոշում
Նաև խորհուրդ է տրվում լրացուցիչ հետազոտել IgM, IgA, IgG, լեյկոցիտների, լիմֆոցիտների, ԷՆԱ, սուր ֆազի ցուցանիշների մակարդակը։
Կատարման ժամկետը
Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ