Նկարագրություն
Հանդիսանում են արյան շիճուկի սպիտակուցների գամմա-գլոբուլինային ֆրակցիայի հիմնական բաղադրիչը։ Կազմում են իմունոգլոբուլինների ֆոնդի մինչև 70%-ը։ Սեկրեցիան իրականացվում է հիմնականում պլազմատիկ բջիջների կողմից։ G դասի իմունոգլոբուլիններին կարելի է դասել երկրորդային իմունային պատասխանի հիմնական հակամարմինները և բոլոր իմունոգլոբուլին-հակատոքսինները։ Օրգանիզմում կատարում են տոքսին չեզոքացնող, վիրուս չեզոքացնող և բակտերիասպան գործառույթներ։ G դասի իմունոգլոբուլինները միակ իմունոգլոբուլիններն են, որոնք ընդունակ են անցնել ընկերքով։
Մակարդակի բարձրացում նկատվում է՝ սուր և քրոնիկ բակտերիալ, մակաբուծային և սնկային վարակների, լյարդի սուր և քրոնիկ հիվանդությունների (վիրուսային հեպատիտներ, ցիռոզ), շարակցական հյուսվածքի համակարգային ախտահարումների (համակարգային կարմիր գայլախտ, ռևմատոիդ արթրիտ, ռևմատիզմ, կոլագենոզներ), արյան համակարգի հիվանդությունների (քրոնիկ լիմֆոլեյկոզ, միելոմային հիվանդություն, Վալդենստրեմի մակրոգլոբուլինեմիա), վարակիչ մոնոնուկլեոզի, մուկովիսցիդոզի, սարկոիդոզի, ՁԻԱՀ-ի դեպքում։
Նվազումը հնարավոր է՝ իմունադեֆիցիտային վիճակների (ժառանգական հիպոգամմագլոբուլինեմիա կամ ագամմագլոբուլինեմիա և համակցված իմունային անբավարարություն), հեմոգլոբինոպաթիաների, երիկամների և աղիքների պաթոլոգիայի դեպքում սպիտակուցի երկարատև կորստի, քրոնիկ ընթացքով վարակի, փայծաղի հեռացումից հետո։
Հետազոտության նշանակման ցուցումներն են՝
1. Սուր բակտերիալ, մակաբուծային, վիրուսային և սնկային վարակների ախտորոշում և տարբերակիչ ախտորոշում
2. Իմունադեֆիցիտային վիճակների ախտորոշում
3. Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունների ախտորոշում
4. Արյան համակարգի հիվանդությունների ախտորոշում
Նաև խորհուրդ է տրվում լրացուցիչ հետազոտել IgM-ի, IgE-ի, IgA-ի, լեյկոցիտների, լիմֆոցիտների, ԷՆԱ-ի, սուր փուլի ցուցանիշների պարունակությունը։
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ