Երևան
HY
Անալիզներ
08-011

Գումարային M դասի իմունոգլոբուլինները շիճուկում (IgM)

Նկարագրություն

Հանդիսանում են բարդ սպիտակուցներ, որոնք նորմայում բաղկացած են 5 ենթամիավորից։ Պատկանում են գամմա-գլոբուլիններին և կազմում են բոլոր իմունոգլոբուլինների ընդհանուր քանակի 10%-ը։ Սինթեզվում են հիմնականում լիմֆոցիտների կողմից օտար անտիգենների նկատմամբ իմունային պատասխանի առաջին փուլում («տագնապի հակամարմիններ»)։ M դասի իմունոգլոբուլիններին են դասվում հակամանրէային հակամարմինները, ռևմատոիդ գործոնը, իզոհեմագլյուտինինները, ABO արյան խմբերի համակարգի հակամարմինները։
Մակարդակի բարձրացում նկատվում է՝ սուր բակտերիալ, մակաբուծային, վիրուսային և սնկային վարակների, լյարդի հիվանդությունների (վիրուսային հեպատիտներ, ցիռոզ), շարակցական հյուսվածքի համակարգային ախտահարումների (համակարգային կարմիր գայլախտ, ռևմատոիդ արթրիտ), արյան համակարգի հիվանդությունների (սուր և խրոնիկ լիմֆոլեյկոզ, միելոմային հիվանդություն, Վալդենստրեմի հիվանդություն), մուկովիսցիդոզի, կանդիդոզի դեպքում։
Նվազումը հնարավոր է՝ իմունադեֆիցիտային վիճակների (ժառանգական հիպոգամմագլոբուլինեմիա կամ ագամմագլոբուլինեմիա, ձեռքբերովի իմունադեֆիցիտ՝ ՁԻԱՀ), իմունային համակարգի նորագոյացությունների, երիկամների և աղիքների պաթոլոգիայի ժամանակ սպիտակուցի երկարատև կորստի, խրոնիկ ընթացող վարակի դեպքում, փայծաղի հեռացումից հետո։
Հետազոտության նշանակման ցուցումները՝
1. Սուր բակտերիալ, մակաբուծային, վիրուսային և սնկային վարակների ախտորոշում և տարբերակիչ ախտորոշում
2. Իմունադեֆիցիտային վիճակների ախտորոշում
3. Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունների ախտորոշում
4. Արյան համակարգի հիվանդությունների ախտորոշում
5. Իմունային համակարգի նորագոյացությունների ախտորոշում
Խորհուրդ է տրվում նաև լրացուցիչ հետազոտել IgA, IgE, IgG, լեյկոցիտների, լիմֆոցիտների պարունակությունը, ԷՆԱ-ն, սուր փուլի ցուցանիշները։

Կատարման ժամկետը

Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3575 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ