Նկարագրություն
Միկրոտարր, որն ավելցուկի դեպքում բացասական ազդեցություն է ունենում բազմաթիվ մետաբոլիկ գործընթացների և ֆերմենտների ակտիվության վրա: Այս միկրոտարրի պաշարի մեծ մասը գտնվում է էրիթրոցիտներում (մինչև 70-75%): Տարիքի հետ արյան մեջ կապարի մակարդակը բարձրանալու միտում ունի: Ներծծումը տեղի է ունենում ստամոքսաղիքային համակարգում: Օրգանիզմից արտազատվում է հիմնականում կղանքով և ավելի փոքր չափով՝ մեզով: Մակարդակի բարձրացում նկատվում է՝ սակավարյունությունների, միզաքարային հիվանդության, միոկարդի ինֆարկտի, հիվանդության պրոգրեսիվման շրջանում աթերոսկլերոզի դեպքում: Նվազում հնարավոր է՝ լյարդի հիվանդությունների (հեպատիտ, ցիռոզ), սուր և խրոնիկական լեյկոզների, ռևմատիզմի դեպքում:
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ