Նկարագրություն
Միկրոտարր, որն ավելցուկի դեպքում բացասական ազդեցություն է թողնում բազմաթիվ նյութափոխանակային գործընթացների և ֆերմենտների ակտիվության վրա։ Այս միկրոտարրի պաշարի մեծ մասը գտնվում է էրիթրոցիտներում (մինչև 70-75 %)։ Տարիքի հետ արյան մեջ կապարի պարունակության մակարդակը բարձրանալու միտում ունի։ Ներծծումը տեղի է ունենում ստամոքսաղիքային համակարգում։ Օրգանիզմից հեռացվում է հիմնականում կղանքով և ավելի փոքր չափով՝ մեզով։ Մակարդակի բարձրացում նկատվում է՝ սակավարյունությունների, միզաքարային հիվանդության, միոկարդի ինֆարկտի, հիվանդության պրոգրեսիվման շրջանում աթերոսկլերոզի ժամանակ։ Նվազում հնարավոր է՝ լյարդի հիվանդությունների (հեպատիտ, ցիռոզ), սուր և խրոնիկական լեյկոզների, ռևմատիզմի դեպքում։
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ