Երևան
HY
Համալիր
42-020

Սպերմատոգենեզի տեստիկուլյար խանգարում

Նկարագրություն

Տղամարդկանց անպտղության հաճախակի պատճառ են հանդիսանում սպերմատոզոիդների կառուցվածքի և քանակի հետ կապված խանգարումները, որոնք ազդում են դրանց շարժունակության և բեղմնավորման ունակության վրա։ Սպերմատոգենեզի այնպիսի խանգարումների զարգացման գործում, ինչպիսիք են օլիգոզոոսպերմիան և ազոոսպերմիան, կարևոր դեր են խաղում Y-քրոմոսոմի սպեցիֆիկ հատվածի՝ AZF-լոկուսի խանգարումները։ AZF-լոկուսում ընդգրկված գեները պայմանավորում են սպերմատոգենեզի բնականոն ընթացքը. AZF-լոկուսի գենետիկական կառուցվածքի խանգարման դեպքում արական սեռական բջիջների առաջացման գործընթացը կարող է լրջորեն խանգարվել։ Հետազոտության իրականացումը հատկապես կարևոր է այն ընտանիքներում, որտեղ արական գծով նախկինում արդեն նկատվել են վերարտադրողական ֆունկցիայի հետ կապված խնդիրների դեպքեր։ Հետազոտությունը կայանում է Y-քրոմոսոմի AZF-լոկուսի կառուցվածքի վերլուծության մեջ և օգնում է հայտնաբերել արական գծով խնդիրները հղիության պլանավորման ժամանակ և հնարավորինս արագ որոշում կայացնել արտամարմնային բեղմնավորման անհրաժեշտության վերաբերյալ։ Ընդ որում, պետք է հիշել, որ հայտնաբերված խանգարումները չեն փոխանցվի իգական գծով։ Հետազոտության արդյունքները տրամադրվում են բժիշկ-գենետիկի մեկնաբանությամբ։

Կատարման ժամկետը

Մինչև 11 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Բուկալ (այտային) էպիթել
  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
15025 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ