Նկարագրություն
Դիհիդրոտեստոստերոնի հետ միասին հանդիսանում է ամենակարևոր և կենսաբանորեն ամենաակտիվ արական սեռական հորմոնը։ Առաջանում է անդրոստենդիոնից ամորձու հյուսվածքներում և մակերիկամներում։ Մասնակցում է մկանային հյուսվածքի կառուցման հետ կապված նյութափոխանակային պրոցեսների կարգավորմանը, մաշկի ճարպագեղձերի սեկրեցիայի կարգավորմանը, տղամարդկանց և կանանց սեռական բջիջների հասունացմանը։ Տեստոստերոնի մակարդակի հետազոտությունը ցուցված է տղամարդկանց և կանանց վերարտադրողական համակարգի տարբեր ախտաբանությունների, մակերիկամների ուռուցքների դեպքում։
Կատարման ժամկետը
Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ