Երևան
HY
Անալիզներ
08-116

Ազատ թիրոքսին (ազատ T4)

Նկարագրություն

Արտադրվում է թիրեոտրոպ հորմոնի (ԹՏՀ) ազդեցությամբ վահանագեղձի ֆոլիկուլյար բջիջների կողմից: Հանդիսանում է արյան սպիտակուցներին չկապված թիրոքսինի ֆրակցիա և ապահովում թիրեոիդ հորմոնների կենսաբանական ազդեցությունների սպեկտրի մեծ մասը: Հիմնական գործառույթներն ուղղված են օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսների խթանմանը (նրա մասնակցությամբ լյարդում սինթեզվում է վիտամին A, արագացնում է սպիտակուցի սինթեզը, վերահսկում է ջերմագոյացումը, թթվածնի կլանման արագությունը): Հղիների մոտ ազատ թիրոքսինի կոնցենտրացիան աճում է՝ հասնելով առավելագույնի 3-րդ եռամսյակում: Ազատ T4-ի որոշումը կիրառվում է որպես հուսալի ախտորոշիչ թեստ վահանագեղձի ֆունկցիան գնահատելու համար: Հետազոտությունը խորհուրդ է տրվում իրականացնել թիրեոտրոպ հորմոնի (ԹՏՀ) որոշման հետ համատեղ: Անալիզը խորհուրդ է տրվում հանձնել առավոտյան ժամերին: Առավել ինֆորմատիվ արդյունքներ ստանալու համար ճշտեք Ձեր բուժող բժշկի հետ անալիզը հանձնելու առավել օպտիմալ ժամանակը:

Կատարման ժամկետը

Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
4905 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ