Երևան
HY
Անալիզներ
06-126

Տիտանը մեզում

Նկարագրություն

Տիտանը մասնակցում է էպիթելային հյուսվածքի առաջացմանը, արյունաստեղծմանը և սիլիցիումի ու վանադիումի հետ համատեղ նպաստում է կոտրվածքներից հետո ոսկրերի ավելի լավ սերտաճմանը։ Մարդու օրգանիզմում կուտակվում է հիմնականում թոքերում, գլխուղեղում, մկաններում, աճառներում, մակերիկամներում։ Տիտանի կոնցենտրացիան բավականին բարձր է ավշային հանգույցներում։ Ներծծումը տեղի է ունենում ստամոքսաղիքային համակարգում։ Տիտանն օրգանիզմից արտազատվում է հիմնականում կղկղանքով և ավելի քիչ չափով՝ մեզով։ Մակարդակի բարձրացում նկատվում է՝ թոքերի հիվանդությունների (ֆիբրոզ, սիլիկոզ, ալվեոլիտ), իմունային համակարգի նորագոյացությունների, նյարդաբանական հիվանդությունների, օստեոխոնդրոզի, արթրոզների դեպքում։ Անալիզի նշանակման ցուցումներ. 1. Թոքերի հիվանդությունների ախտորոշում 2. Նյարդաբանական հիվանդությունների ախտորոշում

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Մեզի միանվագ բաժին
Ընդհանուր գինը
3000 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ