Նկարագրություն
Գլիցերինի և ճարպաթթուների միացություններ են, որոնք օրգանիզմում հանդիսանում են էներգիայի հիմնական աղբյուր: Սինթեզվում են աղիքներում սննդի հետ ընդունվող ճարպերից և խիլոմիկրոնների կազմում արյան միջոցով տեղափոխվում օրգաններ և հյուսվածքներ: Կուտակվում են ճարպային հյուսվածքում և ըստ անհրաժեշտության ճեղքվում են մինչև գլիցերինի և ճարպաթթուների՝ առաջացնելով մեծ քանակությամբ էներգիա: Թեստը կիրառվում է օրգանիզմում լիպիդների փոխանակության և աթերոսկլերոզի զարգացման ռիսկի գնահատման համար:
Կատարման ժամկետը
Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ