Նկարագրություն
Վահանագեղձի հորմոն է, որը սինթեզվում և արտազատվում է վահանագեղձի ֆոլիկուլյար էպիթելի բջիջների կողմից, սակայն հորմոնի հիմնական քանակն առաջանում է վահանագեղձից դուրս՝ թիրոքսինի մետաբոլիզմի արդյունքում։ Հորմոնի մեծ մասը կապված է արյան տրանսպորտային սպիտակուցների հետ։ T3-ը վերահսկում է վիտամին A-ի սինթեզը լյարդում, ջերմարտադրությունը, թթվածնի կլանման արագությունը, մասնակցում է շնչառական կենտրոնի նորմալ ֆունկցիայի պահպանմանը, ավելացնում է էրիթրոպոետինի առաջացումը՝ բարձրացնելով էրիթրոպոեզը, խթանում է սպիտակուցների սինթեզը։ Տրիյոդթիրոնինի մակարդակի որոշումն օգտագործվում է T3-ով պայմանավորված թիրեոտոքսիկոզի ախտորոշման և թերապիայի մոնիտորինգի համար։ Հետազոտությունը խորհուրդ է տրվում հանձնել առավոտյան ժամերին։ Առավել ինֆորմատիվ արդյունքներ ստանալու համար ճշտեք Ձեր բուժող բժշկից անալիզը հանձնելու առավել օպտիմալ ժամանակը։
Կատարման ժամկետը
Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ