Նկարագրություն
Վահանագեղձի հորմոն է, որը սինթեզվում և արտազատվում է վահանագեղձի ֆոլիկուլյար էպիթելի բջիջների կողմից, սակայն հորմոնի հիմնական քանակն առաջանում է վահանագեղձից դուրս՝ թիրոքսինի մետաբոլիզմի արդյունքում։ Այն տրիյոդթիրոնինի ակտիվ ֆրակցիան է, որը պայմանավորում է օրգանիզմում հորմոնի բոլոր հիմնական կենսաբանական ազդեցությունները։ Թիրոքսինը վերահսկում է վիտամին A-ի սինթեզը լյարդում, ջերմագոյացումը, թթվածնի կլանման արագությունը, մասնակցում է շնչառական կենտրոնի նորմալ ֆունկցիայի պահպանմանը, մեծացնում է էրիթրոպոետինի առաջացումը՝ բարձրացնելով էրիթրոպոեզը, խթանում է սպիտակուցների սինթեզը։ Ազատ T3-ի որոշումը կիրառվում է թիրեոտոքսիկոզի և հիպոթիրեոզի ախտորոշման նպատակով։ Հետազոտությունը խորհուրդ է տրվում հանձնել առավոտյան ժամերին։ Առավել ինֆորմատիվ արդյունքներ ստանալու համար ճշտեք Ձեր բուժող բժշկի հետ հետազոտության հանձնման առավել օպտիմալ ժամանակը։
Կատարման ժամկետը
Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ