Նկարագրություն
Ազատ տրիյոդթիրոնինի (Т3) մակարդակի որոշում: Այլ ցուցանիշների հետ համալիր թույլ է տալիս գնահատել վահանագեղձի ֆունկցիոնալ վիճակը: Ազատ տրիյոդթիրոնինը արյան պլազմայի սպիտակուցների հետ չկապված տրիյոդթիրոնինի (վահանագեղձի հորմոնի) կենսաբանորեն ակտիվ մասն է, որը կարգավորում է հիմնական նյութափոխանակության, հյուսվածքների աճի, սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների և կալցիումի փոխանակության արագությունը, ինչպես նաև սիրտ-անոթային, մարսողական, շնչառական, վերարտադրողական և նյարդային համակարգերի գործունեությունը: Հետազոտությունը խորհուրդ է տրվում հանձնել առավոտյան ժամերին: Առավել ինֆորմատիվ արդյունքներ ստանալու համար ճշտեք ձեր բուժող բժշկից անալիզը հանձնելու առավել օպտիմալ ժամանակը:
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ