Երևան
HY
Անալիզներ
06-438

Տրիմեթիլամին, տրիմեթիլամին-N-օքսիդ, ՏՄԱ/ՏՄԱՕ հարաբերակցությունը արյան մեջ

Նկարագրություն

Տրիմեթիլամինը (ՏՄԱ) ցնդող երրորդային ամին է: Պարունակվում է սննդամթերքի մեջ ինչպես սկզբնական ձևով, այնպես էլ նախորդող միացությունների տեսքով՝ տրիմեթիլամին-N-օքսիդի (ՏՄԱՕ), խոլինի, բետաինի և L-կարնիտինի: ՏՄԱ-ն նաև առաջանում է ֆոսֆոլիպիդներից լյարդում և ՍԱՀ-ում և հանդիսանում է որոշ բակտերիաների կենսագործունեության արգասիք: Նորմալ ֆիզիոլոգիական պայմաններում ՏՄԱ-ն չի դասվում մարդու օրգանիզմի միջանկյալ նյութափոխանակության արգասիքների շարքին, սակայն տրիմեթիլամինով կամ դրա նախորդողներով հարուստ սնունդ օգտագործելիս՝ իր ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ այն հեշտությամբ ներծծվում է ՍԱՀ-ից՝ անցնելով արյան մեջ և լյարդում վերածվելով ՏՄԱՕ-ի՝ ֆլավին պարունակող մոնոօքսիգենազ (իզոֆորմ 3) ֆերմենտի ազդեցության հաշվին: Սրտանոթային հիվանդությունները կապված են կենդանական ծագման մթերքների վրա հիմնված սննդակարգի հետ, որոնք հանդիսանում են տրիմեթիլամինի (ՏՄԱ) հիմնական աղբյուր, որն էլ պրոաթերոգեն միացություն տրիմեթիլամին-N-օքսիդի (ՏՄԱՕ) նախորդն է: ՏՄԱ/ՏՄԱՕ աղիքային մետաբոլիտների փոխանակության խանգարումը մեծացնում է տարբեր հիվանդությունների զարգացման ռիսկը, այդ թվում՝ սրտանոթային (աթերոսկլերոզ), լյարդի և երիկամների հիվանդությունների, մետաբոլիկ համախտանիշի և երկրորդ տիպի շաքարային դիաբետի: Ըստ վերջին տվյալների՝ հայտնաբերվել է նաև կապ շրջանառվող ՏՄԱ-ի բարձր մակարդակի և ուղիղ աղիքի քաղցկեղի, խրոնիկ բորբոքման և հեմատոէնցեֆալիկ պատնեշի խանգարման զարգացման բարձր ռիսկի միջև: Տրիմեթիլամինօքսիդի (ՏՄԱՕ) մակարդակի և սրտանոթային հիվանդությունների խմբի միջև կապը թույլ է տալիս այս պարամետրը դասել ռիսկի այնպիսի հայտնի գործոնների շարքին, ինչպիսիք են զարկերակային ճնշման կայուն բարձրացումը և արյան մեջ խոլեստերինի ու տրիգլիցերիդների բարձր մակարդակը:

Կատարման ժամկետը

Մինչև 10 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
28500 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ