Նկարագրություն
Տրիմեթիլամինը (ՏՄԱ) ցնդող երրորդային ամին է, կենդանական և բուսական ծագման ազոտ պարունակող օրգանական նյութերի քայքայման արգասիք։ Այն պարունակվում է սննդամթերքի մեջ ինչպես սկզբնական ձևով, այնպես էլ նախորդող միացությունների տեսքով՝ տրիմեթիլամին-N-օքսիդի (ՏՄԱՕ), խոլինի, բետաինի և L-կարնիտինի։ ՏՄԱ-ն առաջանում է նաև ֆոսֆոլիպիդներից լյարդում և ստամոքսաղիքային համակարգում և հանդիսանում է որոշ բակտերիաների կենսագործունեության արգասիք։ Նորմալ ֆիզիոլոգիական պայմաններում ՏՄԱ-ն մարդու օրգանիզմում չի դասվում միջանկյալ նյութափոխանակության արգասիքների շարքին, սակայն տրիմեթիլամինով կամ դրա նախորդներով հարուստ սնունդ օգտագործելիս, իր ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ, այն հեշտությամբ ներծծվում է ստամոքսաղիքային համակարգից՝ անցնելով արյան մեջ և լյարդում վերածվելով ՏՄԱՕ-ի՝ ֆլավին պարունակող մոնոօքսիգենազ (իզոֆորմ 3) ֆերմենտի ազդեցությամբ։ Սրտանոթային հիվանդությունները կապված են կենդանական ծագման մթերքների վրա հիմնված սննդակարգի հետ, որոնք պրոաթերոգեն միացության՝ տրիմեթիլամին-N-օքսիդի (ՏՄԱՕ) նախորդողի՝ տրիմեթիլամինի (ՏՄԱ) հիմնական աղբյուրն են։ ՏՄԱ/ՏՄԱՕ աղիքային մետաբոլիտների փոխանակության խանգարումը մեծացնում է տարբեր հիվանդությունների զարգացման ռիսկը, այդ թվում՝ սրտանոթային (աթերոսկլերոզ), լյարդի և երիկամների հիվանդությունների, մետաբոլիկ համախտանիշի և երկրորդ տիպի շաքարային դիաբետի։ Ըստ նորագույն տվյալների՝ կապ է հայտնաբերվում նաև շրջանառվող ՏՄԱ-ի բարձր մակարդակի և ուղիղ աղիքի քաղցկեղի, խրոնիկ բորբոքման, հեմատոէնցեֆալիկ պատնեշի խանգարման զարգացման բարձր ռիսկի միջև։ Տրիմեթիլամինօքսիդի (ՏՄԱՕ) մակարդակի և սրտանոթային հիվանդությունների խմբի միջև կապը թույլ է տալիս այս պարամետրը դասել նույն շարքում ռիսկի այնպիսի հայտնի գործոնների հետ, ինչպիսիք են զարկերակային ճնշման կայուն բարձրացումը և արյան մեջ խոլեստերինի և տրիգլիցերիդների բարձր մակարդակը։
Կատարման ժամկետը
Մինչև 10 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ