Նկարագրություն
Տրոպոնին I-ը մկանների տրոպոնինային համալիրի կառուցվածքային սպիտակուց է, որը մասնակցում է մկանային կծկման գործընթացին։ Այս կառուցվածքային սպիտակուցը ներկայացված է երեք իզոմերային ձևով, որոնցից երկուսն էքսպրեսվում են միջաձիգ զոլավոր կմախքային մկաններում, իսկ մեկը՝ սրտամկանում։ Ամենամեծ ախտորոշիչ նշանակությունն ունի տրոպոնին I-ի սրտային իզոֆորմը, որը կարդիոմիոցիտի քայքայման ժամանակ անցնում է արյան մեջ։ Դա տեղի է ունենում, օրինակ, միոկարդի ինֆարկտի ժամանակ, ուստի արյան պլազմայում տրոպոնին I-ի սրտային ձևի որոշումը հանդիսանում է սրտամկանի վնասման բարձր սպեցիֆիկ մարկեր։ Արյան մեջ տրոպոնին I-ի կոնցենտրացիայի բարձրացումը տեղի է ունենում միոկարդի ինֆարկտի սկզբից 4-6 ժամ անց, հասնում է առավելագույնին 2-րդ օրը և նորմայի է վերադառնում 6-ից 8-րդ օրերի միջակայքում։ Այս հետազոտությունը կարող է կիրառվել, առաջին հերթին, միոկարդի ինֆարկտի և սրտամկանի վնասմամբ ուղեկցվող այլ հիվանդությունների (միոկարդիտներ, սրտի վիրահատություններ, սրտի վնասվածքներ, միկրոինֆարկտների զարգացմամբ անկայուն ստենոկարդիա, սրտի տրանսպլանտատի մերժում, Դյուշեն-Բեկերի միոդիստրոֆիա) ախտորոշման համար։ Նշանակման ցուցումները. 1. Միոկարդի ինֆարկտի ախտորոշում; 2. Սրտամկանի վնասմամբ ուղեկցվող հիվանդությունների (միոկարդիտներ, սրտի վիրահատություններ, սրտի վնասվածքներ, միկրոինֆարկտների զարգացմամբ անկայուն ստենոկարդիա, սրտի տրանսպլանտատի մերժում, Դյուշեն-Բեկերի միոդիստրոֆիա) ախտորոշում։ Այս թեստի հետ սովորաբար նշանակում են. [02-014] Արյան ընդհանուր քննություն [02-025] Լեյկոցիտար բանաձև [06-022] Կրեատինկինազ ընդհանուր [06-023] Կրեատինկինազ MB [06-025] Լակտատդեհիդրոգենազ (ԼԴՀ) ընդհանուր [06-026] Լակտատդեհիդրոգենազ 1 (ԼԴՀ 1) [06-010] Ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ) [06-079] Միոգլոբին [02-007] Էրիթրոցիտների նստեցման արագություն (ԷՆԱ) [06-064] Կալիումը շիճուկում [06-020] Կալցիումը շիճուկում
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ