Երևան
HY
Անալիզներ
06-080

Ցերուլոպլազմին

Նկարագրություն

Ցերուլոպլազմինը արյան պլազմայի հատուկ սպիտակուց է, որը պարունակում է պղինձ։ Նրա հիմնական գործառույթներն են մասնակցությունը երկաթի նյութափոխանակությանը և օքսիդավերականգնման ռեակցիաներին։
Ցերուլոպլազմինը մասնակցում է երկաթի միացման գործընթացին հեմոգլոբինի հեմին։ Որպես հակաօքսիդանտ՝ այն մասնակցում է նաև լիպիդների (ճարպերի) փոխանակությանը։
Ցերուլոպլազմինի գործառնական ակտիվությունը սերտորեն կապված է լյարդային ԱՏՖ-ազայի հետ, որը նպաստում է պղնձի ներառմանը նրա կառուցվածքում։ Այս ֆերմենտի բացակայությամբ կամ գենետիկական արատների դեպքում զարգանում է Վիլսոն–Կոնովալովի հիվանդություն, որի համար, բացի բնորոշ կլինիկական դրսևորումներից, բնորոշ է նաև արյան մեջ ցերուլոպլազմինի մակարդակի նվազումը։

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
6320 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ